Logo

Եվրոպա լիգա. «Յուվենտուսը» հաղթեց, «Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը

00:59 / 14.04.2023Ֆուտբոլ
null

Եվրոպա լիգայում ապրիլի 13-ին կայացան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում մրցեց իսպանական «Սևիլիայի» հետ ու հաղթանակը բաց թողեց վերջնամասում` 2-2:

Առաջին խաղակեսում տանտերերի կազմում 7 րոպեում դուբլի հեղինակ դարձավ ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը: Դա նրա առաջին դուբլն էր «Մանչեսթեր Յունայթեդում»:

2-0 հաշիվը պահպանվեց մինչև 84-րդ րոպեն, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի պաշտպան Տայրել Մալասիան գրավեց սեփական դարպասն ու կրճատեց հաշիվը: Ավելացված ժամանակում էլ ինքնագոլի հեղինակ դարձավ դաշտի տերերի անգլիացի պաշտպան Հարի Մագուայրը:

Թուրինի «Յուվենտուսը» տանն ուժերը չափեց Լիսաբոնի «Սպորտինգի» հետ և հաղթեց 1-0 հաշվով: Երկրորդ խաղակեսում հաղթական գոլ խփեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին:

Բելգիական «Ռոյալ Յունիոնը» հյուրընկալվեց Լևերկուզենի «Բայերին»: Արձանագրվեց 1-1 հաշիվը:

«Ռոյալ Յունիոնի» կազմում աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆացեն, իսկ տանտերերից հաշիվը հավասարեցրեց գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը:

Ավելի վաղ հոլանդական «Ֆեյենորդը» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով առավելության էր հասել Հռոմի «Ռոմայի» նկատմամբ:

Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 20-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գործող հաղթողը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» է, որն այս մրցաշրջանում խաղում էր Չեմպիոնների լիգայում և 1/8 եզրափակիչում պայքարը զիջեց իտալական «Նապոլիին» (0-3, 0-2):

Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Սևիլիա» (Իսպանիա)` 2-2 (տեսանյութ)

Մարսել Զաբիտցեր, 14, 21 - Տայրել Մալասիա, 84, (ինքնագոլ), Հարի Մագուայր, 90+3 (ինքնագոլ)

«Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա) - «Ռոյալ Յունիոն» (Բելգիա)՝ 1-1 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 83 - Վիկտոր Բոնիֆացե, 51

«Յուվենտուս» (Իտալիա) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)՝ 1-0 (տեսանյութ)

Ֆեդերիկո Գատի, 73

«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1-0   (տեսանյութ)

Մատս Վիֆեր, 54

11-մետրանոցից վրիպում՝ Լորենցո Պելեգրինի («Ռոմա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա