Logo

Եվրոպա լիգա. «Տոտենհեմը» հաղթեց, «Լիոնի» ոչ-ոքին, «Ռոմայի» և «Պորտուի» պարտությունները

23:43 / 23.01.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում շարունակվում է Լիգայի փուլի նախավերջին` 7-րդ տուրը:

Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց գերմանական «Հոֆենհայմին»: Դուբլ գրանցեց հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը:

Իտալական «Ռոման» և պորտուգալական «Պորտուն» անսպասելիորեն պարտվեցին: Կլաուդիո Ռանիերիի թիմը հյուրընկալվելիս 0-1 հաշվով զիջեց նիդերլանդական «ԱԶ Ալկմարին», «Պորտուն»` տանը նույն հաշվով հունական «Օլիմպիակոսին»:

Ֆրանսիական «Լիոնն» էլ հյուրընկալվելիս 0-0 հաշիվը գրանցեց թուրքական «Ֆեներբահչեի» դեմ խաղում:

«Լիոնը» 14 միավորով երրորդն է, «Տոտենհեմը» նույնքան միավորով չորրորդն է, «Օլիմպիակոսը»` 12 միավորով 11-րդը, «ԱԶ Ալկմարը»` 11 միավորով 14-րդը, «Ռոման»` 9 միավորով 17-րդը, «Պորտուն»` 8 միավորով 21-րդը: 

Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, 7-րդ տուր

«Հոֆենհայմ» (Գերմանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)` 2-3 (տեսանյութ)

Անտոն Սթաչ, 68, Դավիդ Մոկվա, 88 - Ջեյմս Մեդիսոն, 3, Հյոն Մին Սոն, 22, 77

«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) - «Ռոմա» (Իտալիա)` 1-0 (տեսանյութ)

Թրոյ Փերոթ, 80

«Պորտու» (Պորտուգալիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)` 0-1 (տեսանյութ)

Այուբ Էլ-Կաբի, 79

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Լիոն» (Ֆրանսիա)` 0-0

Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ