Logo

Եվրոպա լիգա․ «Սլովանն» առաջին խաղում հաղթեց «Արիսին», Տիգրան Բարսեղյանը մտավ փոխարինման

00:35 / 25.08.2023Ֆուտբոլ
Սլովան-Արիս

Բրատիսլավայի «Սլովանը» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում հյուրընկալեց Կիպրոսը ներկայացնող «Արիսին» ու հաղթեց 2-1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղը սկսեց Սլովակիայի չեմպիոնի պահեստային նստարանին և փոխարինման մտավ 67-րդ րոպեին։

Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից։ Դիմակայության հաղթողը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խմբային փուլում, պարտվողը կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

Եվրոպա լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, առաջին առաջին հանդիպում

«Սլովան» (Սլովակիա) - «Արիս» (Կիպրոս)՝ 2-1

Մարկո Տոլիչ, 34, Դավիդ Ստրելեց, 57 - Միհալի Մայամբելա, 73

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ