ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներից հետո ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Լավագույնի կոչմանը հավակնում են իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Էդմոնդ Տապսոբան և բելգիական «Յունիոնի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասը։
Դիբալան գոլային փոխանցում էր կատարել իսպանական «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (2-0), Ֆերնանդեշը «Բետիսի» դեմ մրցավեճում (4-1) դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ, Տապսոբան մեկ գոլ էր խփել հունգարական «Ֆերենցվարոշին» (2-0), իսկ Բոնիֆասը դուբլ էր գրանցել «Ունիոն Բեռլինիի» դեմ հանդիպմանը (3-3):
Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են անգլիական «Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն, հոլանդական «Ազ Ալկմարի» ֆուտբոլիստ Յեսպեր Կառլսոնը, Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Վլադիմիր Վայսը և Պոզնանի «Լեխի» կիսապաշտպան Անտոնիո Միլիչը: