ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի դիմակայությունների պատասխան հանդիպումներից հետո ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Լավագույնի կոչման համար կպայքարեն Անխել Դի Մարիան («Յուվենտուս»), Պաուլո Դիբալան («Ռոմա»), Էզեկիել Պալասիոսը («Բայեր») և Պեդրու Գոնսալվեշը («Սպորտինգ Լիսաբոն»):
Դի Մարիայի հեթ-տրիկը հաղթանակ էր պարգևել Թուրինի «Յուվենտուսին» ֆրանսիական «Նանտի» դեմ արտագնա խաղում (3-0), Դիբալան մեկ գոլ էր խփել ավստրիական «Զալցբուրգի» դեմ տնային մրցավեճում (2-0), Պալասիոսը մեկ անգամ աչքի էր ընկել «Մոնակոյի» դեմ արտագնա հանդիպմանը (3-2, 11մ՝ 5-3), իսկ Գոնսալվեշը դուբլ էր գրանցել դանիական «Միտյուլանդի» դեմ արտագնա դիմակայությունում (4-0):
Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա փետրվարի 24-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: