Logo

Եվրոպա լիգա. «Ռոմայի», «Այաքսի», «Այնտրախտի» և «Ռեալ Սոսյեդադի» հաղթանակները

23:19 / 24.10.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Ռոման» առաջին հաղթանակը տարավ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության հիմնական փուլում: 

Իվան Յուրիչի գլխավորած թիմը երրորդ տուրում ընդունեց Կիևի «Դինամոյին» և հաղթեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 23-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը:

Ամստերդամի «Այաքսը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Ադրբեջանի չեմպիոն «Քարաբաղին»: Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» տանը 1-0 հաշվով առավելության հասավ լատվիական ՌՖՇ-ի նկատմամբ, իսպանական «Ռեալ Սոսյեդադն» էլ հյուրընկալվելիս 2-1 հաշվով ուժեղ գտնվեց Թել Ավիվի «Մաքաբիից»:

«Այաքսը» 7 միավորով առաջին տեղում է, «Այնտրախտը» նույնքան միավորով 6-րդն է, «Ռեալ Սոսյեդադն» ու «Ռոման» չորսական միավորով բաժանում են 17-18-րդ տեղերը:

Եվրոպա լիգա, հիմնական փուլ, երրորդ տուր

«Ռոմա» (Իտալիա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)` 1-0 (տեսանյութ)

Արտյոմ Դովբիկ, 23 (11մ)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - ՌՖՇ (Լատվիա)` 1-0 (տեսանյութ)

Ուգո Լարսոն, 79

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)` 1-2 (տեսանյութ)

Դոր Տուրգեման, 81 - Յոն Պաչեկո, 19, Սերխիո Գոմես, 64 

Հեռացում` Օշեր Դավիդա, 88 («Մաքաբի»)

«Քարաբաղ» (Ադրբեջան) - «Այաքս» (Նիդերլանդներ)` 0-3 (տեսանյութ)

Քենեթ Թեյլոր, 36, Վութ Վեգհորսթ, 74 (11մ), Չուբա Ակպոմ, 77

Հեռացումներ` Ժուլիո Ռոմաո, 15, Էլվին Ցաֆարքուլիև, 79 (երկուսն էլ` «Քարաբաղ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ