Եվրոպա լիգայում կայացան 1/16 եզրափակիչի չորս դիմակայությունների առաջին հանդիպումները: Իտալական «Ռոման» հյուրընկալվելիս խուսափեց պարտությունից հոլանդական «Ֆեյենորդի» դեմ խաղում՝ 1-1: «Ռոմայի» կազմում գոլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Ֆրանսիական «Մարսելն» էլ Դոնեցկի «Շախտյորի» դեմ արտագնա խաղում 2-2 հաշիվը գրանցեց: «Մարսելի» գոլերը խփեցին գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն ու սենեգալցի կիսապաշտպան Լլիման Նդիայեն:
Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 22-ին:
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպումներ
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1-1 (տեսանյութ)
Իգոր Պայշան, 45+1 - Ռոմելու Լուկակու, 67
«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 2-2 (տեսանյութ)
Միկոլա Մատվիյենկո, 68, Էգինալդու, 90+3 - Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 64, Լլիման Նդիայե, 90
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)՝ 3-2 (տեսանյութ)
Քերեմ Դեմիրբայ, 19, Դրիս Մերտենս, 60, Մաուրո Իկարդի, 90+1 - Անխելո Պրեսիադո, 47, Յան Կուխտա, 65
Հեռացումներ՝ Վիկտոր Նելսոն, 62 («Գալաթասարայ») - Մատեյ Ռայնես, 80 («Սպարտա»)
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)՝ 1-3 (տեսանյութ)
Ֆիլիպ Ուգրինիչ, 42 - Օրելե Ամենդա, 31 (ինքնագոլ), Վիկտոր Գյոկերես, 41 (11մ), Գոնսալու Ինակիու, 48


