Երկու խաղով մեկնարկեց Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչը։
Հռոմի «Ռոման» առաջին խաղում սեփական խաղադաշտում 1-0 հաշվով առավելության հասավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց իտալացի կիսապաշտպան Էդոարդո Բովեն:
Թուրինի «Յուվենտուսը» տանը 1-1 հաշվով ավարտեց հանդիպումն իսպանական «Սևիլիայի» հետ:
Հյուրերից աչքի ընկավ մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին, իսկ «Յուվենտուսից» հաշիվը հանդիպման վերջին վայրկյաններին հավասարեցրեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին:
Կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 18-ին։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գործող հաղթողը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» է, որն այս մրցաշրջանում խաղում էր Չեմպիոնների լիգայում և 1/8 եզրափակիչում պայքարը զիջել էր իտալական «Նապոլիին» (0-3, 0-2):
Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպումներ
«Ռոմա» (Իտալիա) - «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա)՝ 0-1 (տեսանյութ)
Էդոարդո Բովե, 63
«Յուվենտուս» (Իտալիա) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 1-1 (տեսանյութ)
Ֆեդերիկո Գատի, 90+7 - Յուսեֆ Էն-Նեսիրի, 26