ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան 2024թ․ փետրվարի 15-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Ռոմա» (Իտալիա)
«Միլան» (Իտալիա) - «Ռեն» (Ֆրանսիա)
«Լանս» (Ֆրանսիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Թուլուզ» (Ֆրանսիա)
«Բրագա» (Պորտուգալիա) - «Քարաբագ» (Ադրբեջան)
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Մարսել» (Ֆրանսիա)
Հիշեցնենք, որ խմբում առաջին տեղ գրաված թիմերը՝ «Լիվերպուլը» (Անգլիա), «Բայերը» (Գերմանիա), «Ատալանտան» (Իտալիա), «Վեսթ Հեմը» (Անգլիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Բրայթոնը» (Անգլիա), «Ռեյնջերսը» (Շոտլանդիա) և «Սլավիա Պրահան» (Չեխիա) փլեյ-օֆֆում պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից։ 1/8 եզրափակիչի զույգերը ևս կորոշվեն վիճակահանությամբ։


