Շվեյցարական Նիոնում նոյեմբերի 7-ին կայացավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։
8 խմբերի հաղթողները փլեյ-օֆֆում պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչից, իսկ երկրորդ տեղ գրաված թիմերն ու Չեմպիոնների լիգայից տեղափոխված ակումբները՝ 1/16 եզրափակիչից։
Չեմպիոնների լիգայից դուրս մնացած կատալոնական «Բարսելոնան» 1/16 եզրափակիչում կխաղա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 16-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց։ 1/8 եզրափակիչը կմեկնարկի մարտի 8-ին ու կավարտվի մարտի 16-ին։
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Յուվենտուս» (Իտալիա) - «Նանտ» (Ֆրանսիա)
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Միտյուլան» (Դանիա)
«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Ռեն» (Ֆրանսիա)
«Այաքս» (Նիդերլանդներ) - «Ունիոն Բեռլին» (Գերմանիա)
«Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)
«Սևիլիա» (Իսպանիա) – «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդեռլանդներ)
«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Ռոմա» (Իտալիա)
Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն սեփական դաշտում
1/8 եզրափակիչ
«Արսենալ» (Անգլիա)
«Բետիս» (Իսպանիա)
«Ռոյալ Յունիոն» (Բելգիա)
«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)
«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ)
«Ֆրայբուրգ» (Գերմանիա)
«Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
«Ֆեներբահչե» (Թուրքիա)
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գործող հաղթողը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» է, որն այս տարի խաղում է Չեմպիոնների լիգայում և նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։