Եվրոպա լիգայի խաղարկությունում ավարտվեցին 1/16 եզրափակիչի ևս 5 դիմակայությունների պատասխան խաղերը:
Ֆրանսիական «Մարսելը» տանը 3-1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին» և նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր: Հաջորդ փուլում կխաղան նաև Լիսաբոնի «Սպորտինգը», գերմանական «Ֆրայբուրգը», Պրահայի «Սպարտան»:
Իտալական «Ռոմայի» և Նիդերլանդները ներկայացնող «Ֆեյենորդի» դիմակայությունն էլ տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, թիմերի առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով, նույն հաշիվը գրանցվեց նաև պատասխան մրցավեճի 90 րոպեի ընթացքում:
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Մարսել» (Ֆրանսիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 3-1 (առաջին խաղը՝ 2-2) (տեսանյութ)
Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 23, Իսմայիլա Սառ, 74, Ժոֆրեյ Կոնդոգբիա, 81 - Գեորգի Սուդակով, 12 (11մ)
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 1-1 (առաջին խաղը՝ 3-1) (տեսանյութ)
Վիկտոր Գյոկերես, 13 - Սիլվեր Ջանվուլա, 84 (11մ)
«Ֆրայբուրգ» (Գերմանիա) - «Լանս» (Ֆրանսիա)՝ 3-2 (առաջին խաղը՝ 0-0) (տեսանյութ)
Ռոլանդ Շալայ, 67, 90+2, Միխայել Գրեգորիչ, 99 - Դավիդ Պերեյրա դա Կոստա, 28, Էլյե Ուահի, 45+2
«Սպարտա» (Չեխիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 4-1 (առաջին խաղը՝ 2-3) (տեսանյութ)


