Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 3-0 հաշով առավելության հասավ մոլդովական «Շերիֆի» նկատմամբ:
Գոլով աչքի ընկան պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոն, անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը և պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն:
«Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով 2-րդն է E խմբում: «Շերիֆը» 3-րդն է՝ 3 միավորով:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Մոնակոն» հյուրընկալվելիս 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը հունգարական «Ֆերենցվարոշի» հետ:
«Մոնակոյի» ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Յեդերի գոլին պատասխանեց նորվեգացի կիսապաշտպան Քրիստիան Զաքարիասենը:
«Մոնակոն» 7 միավորով երկրորդն է H խմբում, իսկ «Ֆերենցվարոշը» 10 միավորով առաջինն է:
Եվրոպա լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
E խումբ
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Շերիֆ» (Մոլդովա)` 3-0 (տեսանյութ)
Դիոգու Դալո, 44, Մարկուս Ռեշֆորդ, 65, Կրիշտիանու Ռոնալդու, 81
«Օմոնիա» (Կիպրոս) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)` 0-2 (տեսանյութ)
Ռոբերտ Նավարո, 45+2, Բրայիս Մենդես, 60
H խումբ
«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1-1 (տեսանյութ)
Քրիստոֆեր Զաքարիասեն, 82 - Վիսամ Բեն Յեդեր, 31
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Տրաբզոնսփոր» (Թուրքիա)` 2-1
Ալեքսանդր Կատաի, 37, Ալեքսանդր Պեշիչ, 64 - Անաստասիոս Բակասետաս, 39
ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
C խումբ
ՀԻԿ (Ֆինլանդիա) - «Ռոմա» (Իտալիա)` 1-2 (տեսանյութ)
Պերպարիմ Հետեմայ, 54 - Թամի Աբրահամ, 41, Արտու Հոսկոնսեն, 62 (ինքնագոլ)
F խումբ
«Շտուրմ» (Ավստրիա) - «Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ)` 1-0
Օտար Կիտեիշվիլի, 90+3
G խումբ
«Ֆրայբուրգ» (Գերմանիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)` 1-1
Լուկաս Կուբլեր, 90+3 - Յուսեֆ Էլ Արաբի, 17
Հեռացում՝ Բա Ուսեյնոու, 90+7 («Օլիմպիակոս»)