Եվրոպա լիգայում չորս դիմակայություններով ավարտվեցին 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ իսպանական «Բետիսի» նկատմամբ:
Մանկունյական ակումբի կազմում աչքի ընկան անգլիացի ռմբարկու Մարկուս Ռեշֆորդը, բրազիլացի վինգեր Անտոնին, պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը և հոլանդացի հարձակվող Վուտ Վեգհորսթը: Հյուրերից գոլը խփեց իսպանացի հարձակվող Այոզե Պերեսը:
Թուրինի «Յուվենտուսն» արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիայի գոլի շնորհիվ 1-0 հաշվով տնային հաղթանակի հասավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբ:
Իսպանական «Սևիլիան» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով հաղթեց թուրքական «Ֆեներբահչեին» , իսկ Դոնեցկի «Շախտյորն» ու հոլանդական «Ֆեյենորդը» հաղթողին չպարզեցին՝ 1-1:
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 16-ին:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գործող հաղթողը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» է, որն այս մրցաշրջանում խաղում է Չեմպիոնների լիգայում:
Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բետիս» (Իսպանիա)` 4-1 (տեսանյութ)
Մարկուս Ռեշֆորդ, 6, Անտոնի, 52, Բրունու Ֆերնանդեշ, 58, Վուտ Վեգհորսթ, 84 - Այոզե Պերես, 32
«Յուվենտուս» (Իտալիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)` 1-0 (տեսանյութ)
Անխել դի Մարիա, 53
«Սևիլիա» (Իսպանիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 2-0 (տեսանյութ)
Ժոան Ժորդան, 56, Էրիկ Լամելա, 85
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)` 1-1
Յարոսլավ Ռակիտսկի, 79 - Էսեկիել Բուլյաուդե, 88
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա)` 2-2 (տեսանյութ)
Գոնսալու Ինասիու, 34, Պաուլինյո, 55 - Ուիլյամ Սալիբա, 22, Հիդեմասա Մորիտա, 62 (ինքնագոլ)
«Ռոմա» (Իտալիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 2-0 (տեսանյութ)
Ստեֆան Էլ-Շարավի, 13, Մարաշ Կումբուլյա, 87
«Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 2-0 (տեսանյութ)
Կերեմ Դեմիրբեյ, 9, Էդմոնդ Տապսոբա, 86
«Ունիոն Բեռլին» (Գերմանիա) - «Ռոյալ Յունիոն» (Բելգիա)` 3-3 (տեսանյութ)
Յոսիպ Յուրանովիչ, 42, Ռոբին Կնոխե, 69, Սվեն Միխել, 89 - Վիկտոր Բոնիֆացե, 28, 72, Յորբե Վերտեսեն, 58