Logo

ԵԼ. «Ման. Յունայթեդի», «Լացիոյի» և «Այնտրախտի» հաղթանակները

01:59 / 24.01.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի Լիգայի փուլում ավարտվեց նախավերջին` 7-րդ տուրը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խփած գոլով հաղթանակ կորզեց Գլազգոյի «Ռեյնջերսից»: Հաղթական գոլը խփեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշը:

Իտալական «Լացիոն» Հռոմում 3-1 հաշվով առավելության հասավ բասկյան «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում: Հյուրերի հայտացուցակից բացակայում էր կիսապաշտպան Արսեն Զախարյանը:

Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» էլ տանը 2-0 հաշվով հաղթեց հունգարական «Ֆերենցվարոշին»:

«Լացիոն» 19 միավորով առաջատարն է, «Այնտրախտը»` 16 միավորով երկրորդը, «Մանչեսթեր Յունայթեդը»` 15 միավորով չորրորդը: Իտալական և գերմանական թիմերն ապահովել են իրենց տեղը 1/8 եզրաափակիչում:

Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, 7-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ռեյնջերս» (Շոտլանդիա)` 2-1 (տեսանյութ)

Ջեք Բաթլենդ, 52 (ինքնագոլ), Բրունու Ֆեռնանդեշ, 90+2 - Սիրիլ Դեսերս, 88

«Լացիո» (Իտալիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)` 3-1 (տեսանյութ)

Մարիո Խիլա Ֆուենտես, 5, Նատիա Ձականի, 32, Վալենտին Կաստելյանոս, 34 - Անդեր Բարենեչեա, 82

Հեռացում` Այհեն Մունյոս, 30 («Ռեալ Սոսյեդադ»)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 2-0 (տեսանյութ)

Չան Ուզուն, 49, Յուգու Էկիտիկե, 59

Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ