Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում առաջին հաղթանակը տարավ:
«Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կոտդիվուարցի կիսապաշտպան Ամադ Դիալոյի դուբլի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց հունական ՊԱՕԿ-ին:
Իտալական «Լացիոն» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ` տնային խաղում 2-1 հաշվով առավելության հասնելով պորտուգալական «Պորտուի» նկատմամբ:
Հաղթական գոլը երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խփեց իսպանացի լեգենդար հարձակվող Պեդրոն:
Ամստերդամի «Այաքսն» էլ տանը 5-0 հաշվով պարտության մատնեց Թել Ավիվի «Մաքաբիին»:
Մարկո Բարոնիի «Լացիոն» 100-տոկոսանոց արդյուքով` 12 միավորով առաջատարն է, «Այաքսը»` 10 միավորով երկրորդը, «Մանչեսթեր Յունայթեդը»` 6 միավորով 15-րդը:
Եվրոպա լիգա, հիմնական փուլ, չորրորդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ՊԱՕԿ (Հունաստան)` 2-0 (տեսանյութ)
Ամադ Դիալո, 50, 77
«Լացիո» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)` 2-1 (տեսանյութ)
Ալեսիո Ռոմանյոլի, 45+5, Պեդրո, 90+2 - Ստեֆան Էուստակիո, 66
«Այաքս» (Նիդերլանդներ) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)` 5-0 (տեսանյութ)
Բերտրան Տրաորե, 14, Քենեթ Թեյլոր, 27, Միկա Գոդթս, 39, Բրայան Բրյոբի, 61, Կիան Ֆից-Ջիմ, 69
Եվրոպա լիգա. «Ռոմայի» ոչ-ոքին, «Աթլետիկի» հաղթանակն ու «Տոտենհեմի» պարտությունը