Logo

Եվրոպա լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ ոչ-ոքին, «Տոտենհեմի», «Պորտուի», «Լացիոյի» և «Աթլետիկի» հաղթանակները

00:56 / 25.10.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության հիմնական փուլի երրորդ խաղում անընդմեջ ոչ-ոքի գրանցեց:

Երրորդ տուրում Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը Ստամբուլում հյուրընկալվեց թուրքական «Ֆեներբահչեին» և 1-1 հաշիվը գրանցեց:

Առաջին խաղակեսում անգլիական թիմից հաշիվը բացեց դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, երկրորդ խաղակեսում տանտերերից պատասխանեց մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին:

Երկրորդ խաղակեսի միջնամասում «Ֆեներբահչեն» գլխավորող պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարմիր քարտ ստացավ և հեռացվեց տեխնիկական գոտուց: Հիշեցնենք, որ Մոուրինյոն 2016-2018 թվականներին գլխավորել էր «Մանչեսթեր Յունայթեդը», որի հետ նվաճել էր Եվրոպա լիգայի գավաթը:

Զուգահեռ կայացած խաղերում հաղթանակներ տարան անգլիական «Տոտենհեմը», պորտուգալական «Պորտուն», իտալական «Լացիոն» և իսպանական «Աթլետիկը»:

«Լացիոն» և «Տոտենհեմը» բելգիական «Անդերլեխտի» հետ 9-ական միավորով բաժանում են 1-3-րդ տեղերը: Բիլբաոյի «Աթլետիկը» 7 միավորով 7-րդն է, «Պորտուն»` չորս միավորով 15-րդը, «Մանչեսթեր Յունայթեդը»` երեք միավորով 21-րդը:

Եվրոպա լիգա, հիմնական փուլ, երրորդ տուր

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 1-1 (տեսանյութ)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 49 - Քրիստիան Էրիկսեն, 15

«Պորտու» (Պորտուգալիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)` 2-0 (տեսանյութ)

Տիագո Ջալո, 45+2, Սամուել Օմորադիոն, 75

«Տվենտե» (Նիդերլանդներ) - «Լացիո» (Իտալիա)` 0-2 (տեսանյութ)

Պեդրո, 35, Գուստավ Իսակսեն, 87

Հեռացում` Լարս Ուներսթալ, 11 («Տվենտե»)

«Տոտենհեմ» (Անգլիա) - «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ)` 1-0 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 53 (11մ)

Հեռացում` Մոլեր Վոլֆե, 85  («ԱԶ Ալկմար»)

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) - «Սլավիա Պրահա» (Չեխիա)` 1-0 (տեսանյութ)

Նիկո Ուիլյամս, 33

Եվրոպա լիգա. «Ռոմայի», «Այաքսի», «Այնտրախտի» և «Ռեալ Սոսյեդադի» հաղթանակները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ