Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում հոլանդական «Ֆեյենորդը» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով առավելության հասավ Հռոմի «Ռոմայի» նկատմամբ:
Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց հոլանդացի կիսապաշտպան Մատս Վիֆերը:
43-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպեց իտալական ակումբի իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին:
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին Հռոմում:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գործող հաղթողը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» է, որն այս մրցաշրջանում խաղում էր Չեմպիոնների լիգայում և 1/8 եզրափակիչում պայքարը զիջեց իտալական «Նապոլիին» (0-3, 0-2):
Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1-0 (տեսանյութ)
Մատս Վիֆեր, 54
11-մետրանոցից վրիպում՝ Լորենցո Պելեգրինի («Ռոմա»)