Logo

Եվրոպա լիգա. «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթողին չպարզեցին, այլ արդյունքներ (տեսանյութ)

23:40 / 16.02.2023ՍՊՈՐՏ
Բարսելոնա-Մանչեսթեր Յունայթեդ

Չորս հանդիպումներով մեկնարկեց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլը։ 1/16 եզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 2-2 հաշվով ավարտեց հանդիպումն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ Տանտերերից աչքի ընկան իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն և բրազիլացի հարձակվող Ռաֆինիան: Մանկունյական ակումբից գոլ խփեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, իսկ «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հաշվին գրանցվեց ինքնագոլ:

Իտալական «Ռոման» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց ավստրիական «Զալցբուրգին», ուկրաինական «Շախտյորը» 2-1 հաշվով տնային հաղթանակ տարավ ֆրանսիական «Ռենի» նկատմամբ, իսկ «Այաքս» - «Ունիոն Բեռլին» հանդիպման հաշիվը չբացվեց:

Պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 23-ին։ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ։ Այդ փուլից փլեյ-օֆֆում պայքարը կսկսեն նաև 8 խմբերի հաղթողները՝ «Արսենալը» (Անգլիա), «Բետիսը» (Իսպանիա), «Ռոյալ Յունիոնը» (Բելգիա), «Ռեալ Սոսյեդադը» (Իսպանիա), «Ֆեյենորդը» (Նիդեռլանդներ), «Ֆրայբուրգը» (Գերմանիա), «Ֆերենցվարոշը» (Հունգարիա), «Ֆեներբահչեն» (Թուրքիա)։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գործող հաղթողը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» է, որն այս մրցաշրջանում խաղում է Չեմպիոնների լիգայում և նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղեր

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 2-2 (տեսանյութ)

Մարկոս Ալոնսո, 50, Ռաֆինիա, 76 - Մարկուս Ռեշֆորդ, 52, Ժյուլ Կունդե, 59 (ինքնագոլ)

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռեն» (Ֆրանսիա)` 2-1 (տեսանյութ)

Դմիտրի Կրիսկով, 11, Արտյոմ Բոնդարենկո, 45+1 - Կարլ Տոկո Էկամբի, 59

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Ռոմա» (Իտալիա)` 1-0 (տեսանյութ)

Նիկոլաս Կապալդո, 88

«Այաքս» (Նիդերլանդներ) - «Ունիոն Բեռլին» (Գերմանիա)` 0-0 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ