Logo

Եվրոպա լիգա. «Աթլետիկի» խոշոր հաշվով պարտությունը

00:23 / 23.01.2025Ֆուտբոլ
null

Բիլբաոյի «Աթլետիկն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը: Բասկյան թիմը հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվեց թուրքական «Բեշիքթաշին», որն առաջին խաղն անցկացրեց նորվեգացի Ուլե Գունար Սուլշերի գլխավորությամբ:

Էռնեստո Վալվերդեի թիմը նախորդ 6 խաղերից 5-ը հաղթել էր, մեկը՝ ավարտել ոչ-ոքի արդյունքով:

«Աթլետիկը» 16 միավորով երկրորդն է և ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում, «Բեշիքթաշը» 9 միավորով 18-րդն է:

Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, 7-րդ տուր

«Բեշիքթաշ» (Թուրքիա) - «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)` 4-1 (տեսանյութ)

Միլոթ Ռաշիցա, 17, 60, Ռաֆա Սիլվա, 77, Ժոաու Մաարիու, 90+2 (11մ) - Ունայի Գոմես, 45

Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա