Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում 0-2 հաշվով զիջեց նիդեռլանդական ՊՍՎ-ին:
Գոլով աչքի ընկան նիդեռլանդցի կիսապաշտպան Ջոե Վերմանը և նրա հայրենակից, հարձակվող Լյուկ դե Յոնգը:
«Արսենալը» 12 միավորով գլխավորում է A խումբը և ապահովել է տեղը մրցաշարի 1/8 եզրափակիչում, ՊՍՎ-ն 10 միավորով 2-րդն է:
Զուգահեռաբար ընթացող խաղում իսպանական «Բետիսը» 1-0 հաշվով առավելության հասավ բուլղարական «Լուդոգորեցի» նկատմամբ:
Խաղի միակ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը:
«Բետիսը» 13 միավորով գլխավորում է C խումբը և ապահովել է տեղը մրցաշարի 1/8 եզրափակիչում: «Լուդոգորեցը» 7 միավորով 2-րդն է:
Եվրոպա լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
A խումբ
ՊՍՎ (Նիդեռլանդներ) - «Արսենալ» (Անգլիա)` 2-0 (տեսանյութ)
Ջոե Վերման, 56, Լյուկ դե Յոնգ, 63
C խումբ
«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Բետիս» (Իսպանիա)` 0-1 (տեսանյութ)
Նաբիլ Ֆեկիր, 56
ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
A խումբ
«Ցյուրիխ» (Շվեյցարիա) - «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա)` 2-1
Նիկոլա Բորանիյաշևիչ, 67, Անտոնիո Մարկեսանո, 90+4 - Ամահլ Պելեգրինո, 45+1
B խումբ
«ԱԷԿ Լարնակա» (Կիպրոս) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)` 3-3
Օմրի Ալթման, 26, 72, Ռաֆայել Լոպես, 53 - Վլադիսլավ Վանատ, 45, Դենիս Գարմաշ, 82, 90+2
«Ֆերերբահչե» (Թուրքիա) - «Ռեն» (Ֆրանսիա)` 3-3
Էներ Վալենսիա, 42, Միհա Զայչ, 82, Էրմրե Մոր, 88 - Ամինե Գոուրի, 5, 30, Մարտին Տերիեր, 16
D խումբ
«Մալմյո» (Շվեդիա) - «Ռոյալ Ունիոն» (Բելգիա)` 0-2
Տեդի Տեումա, 10, Լազարե Ամանի, 41
«Ունիոն Բեռլին» (Գերմանիա) - «Բրագա» (Պորտուգալիա)` 1-0
Ռոբին Կնոչ, 68 (11-մ)
F խումբ
«Լացիո» (Իտալիա) - «Միդտյուլան» (Դանիա)` 2-1 (տեսանյութ)
Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 36, Պեդրո, 58 - Գուստավ Իսակսեն, 8