Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում կմրցի Լիսաբոնի «Սպորտինգի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Արսենալ». Ռամսդեյլ, Տոմիյասու, Սալիբա, Գաբրիել, Զինչենկո, Նելսոն, Ժորժինյո, Ջակա, Վիեյրա, Մարտինելի, Ժեզուս:
«Սպորտինգ». Ադան, Ինասիո, Դիոմանդե, Ժուստ, Ռեյստ, Ուգարտե, Գոնսալվեշ, Էսգայո, Տրինկաու, Էդվարդս, Պաուլինյո:
Առաջին հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: