ՈՒԵՖԱ-ի գրասենյակում փետրվարի 23-ին կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։
Այս փուլից փլեյ-օֆֆում պայքարը սկսում են նաև խմբերի հաղթողները, որոնց մրցակիցները կլինեն 1/16 եզրափակիչի արգելքը հաղթահարած ակումբները։ Նույն երկիրը ներկայացնող թիմերը չէին կարող հանդիպել իրար։
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան մարտի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։ Քառորդ եզրափակիչի զույգերը ևս որոշվելու են վիճակահանությամբ։
Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ
«Սպարտա Պրահա» (Չեխիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)
«Մարսել» (Ֆրանսիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)
«Ռոմա» (Իտալիա) - «Բրայթոն» (Անգլիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Ռեյնջերս» (Շոտլանդիա)
«Ֆրայբուրգ» (Գերմանիա) - «Վեսթ Հեմ» (Անգլիա)
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Ատալանտա» (Իտալիա)
«Միլան» (Իտալիա) - «Սլավիա Պրահա» (Չեխիա)
«Քարաբագ» (Ադրբեջան) - «Բայեր» (Գերմանիա)
Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկանցեն տանը


