Գերմանիայի ֆուտբոլային միությունը որոշում է կայացրել տնային Եվրոպայի առաջնության ժամանակ հավաքականի ֆուտբոլիստների պարգևավճարների վերաբերյալ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Խմբային փուլը հաղթահարելու դեպքում ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կստանա 50 հազար եվրո, քառորդ եզրափակիչում հաղթելու դեպքում՝ 100 հազար եվրո, կիսաեզրափակիչում հաջողության հասնելու դեպքում հավաքականի անդամները կստանան 150 հազար եվրո:
Եթե Բունդեսթիմը նվաճի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ապա ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կպարգևատրվի 400 հազար եվրոյով, երկրորդ տեղը գրավելու դեպքում գումարը կկազմի 250 հազար եվրո:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում Բունդեսթիմն ընդգրկված է A խմբում, որտեղ մրցելու է Հունգարիայի, Շոտլանդիայի և Շվեյցարիայի հավաքականների հետ: Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 քաղաքներում։