Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոբասկետ-2029-ի նախընտրական առաջին փուլի B խմբի առաջին տուրում հյուրընկալվեց Բուլղարիայի թիմին և դրամատիկ պայքարում զիջեց 88-98 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող դարձավ Հայաստանի հավաքականի առաջատար Անդրե Սպայթ-Մկրտչյանը, որը վաստակեց 37 միավոր: Սպայթ-Մկրտչյանը գրանցեց նաև 3 ռեբաունդ և 1 ասիստ:
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ին Երևանում կընդունի Նորվեգիայի թիմին:
Եվրոբասկետ-2029, նախընտրական առաջին փուլ, առաջին տուր
B խումբ
Բուլղարիա - Հայաստան` 98-88 (25-21, 26-20, 27-26, 20-21)


