Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլի առաջին հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
- Գաբրիել Աճեմյան (Հ.Մ.Ը.Մ., Լիբանան)
- Տիգրան Մկրտումյան (ԲԿՄԱ, Հայաստան)
- Քրիստալ Վիտալ («Տորտոնա», Իտալիա)
- Ռաֆայել Մասումյան («Գրանադա Հիլս», ԱՄՆ)
- Դանիել Կիրակոսյան («Տեմպ-ՍՈՒՄԶ», Ռուսաստան)
- Անդրե Սպայթ-Մկրտչյան («Սպարտանս», Վենեսուելա)
- Կարեն Մելիքյան («Ուրարտու», Հայաստան)
- Մարատ Միքայելյան (ԲԿՄԱ, Հայաստան)
- Վալերի Աղաջանյան (ԳԱԿ Գդինյա, Լեհաստան)
- Դավիթ Խաչատրյան («Հատիս», Հայաստան)
- Յուրա Մելիքյան (ԼՈՒ, Լատվիա)
- Ալբերտ Թադևոսյան (առանց թիմ)
- Դանիել Գևորգյան («Ուրարտու», Հայաստան)
- Արկադի Մկրտիչյան («Ուրարտու», Հայաստան)
Հայաստանի հավաքականը հանդես կգա սերբ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ, նրա օգնականը կլինի Կոստաս Պապավասիլեուն։
Թել Ավիվի «Մաքաբիի» խաղացող Քրիս Ջոնսի փոխարեն հավաքական է հրավիրվել նատուրալիզացված Քրիստիան Վիտալը։
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 27-ին մրցակցի խաղահրապարակում կմրցի Բուլղարիայի դեմ, իսկ նոյեմբերի 30-ին Երևանում կընդունի Նորվեգիայի թիմին։


