Logo

Եվրոբասկետ-2025. Դոնչիչի 42 միավորը Սլովենիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ

22:22 / 07.09.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի տղամարդկանց Սլովենիայի ազգային հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ։

Ալեքսանդր Սեկուլիչի գլխավորած թիմը մրցաշարի 1/8 եզրափակիչում 84-77 հաշվով հաղթել է Իտալիայի հավաքականին։

Սլովենացիներից փայլել է «Լոս Անջելես Լեյքերսի» խաղարկող պաշտպան Լուկա Դոնչիչը, որը դաբլ-դաբլ է գրանցել` վաստակելով 42 միավոր, կատարելով 10 ռեբաունդ ու 1 ասիստ։ Նա հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր։

Սլովենիան կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Գերմանիայի հավաքականի հետ։

Եվրոբասկետ-2025, 1/8 եզրափակիչ

Իտալիա - Սլովենիա` 77-84 (11-29, 29-21, 16-22, 21-12)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ