Logo

ԵՎՐՈ Մ21. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.08.2021Հայկական ֆուտբոլ
ԵՎՐՈ Մ21. Հայաստանի հավաքականի հայտացուցակը - ԵՎՐՈ Մ21. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Հայաստանի Մ21 հավաքականն օգոստոսի 27-ից կսկսի նախապատրաստությունը ԵՎՐՈ Մ21 մրցաշարի որակավորման խմբային փուլի հերթական հանդիպումներին։

Երիտասարդական հավաքականն օգոստոսի 27-ից կանցկացնի ամենօրյա մարզումներ: Օգոստոսի 30-ին թիմը կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

ՀՖՖ-ի հաղորդմամբ՝ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են Հայաստանի Մ21 հավաքական։

Դարպասապահներ

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Լյովա Կարապետյան – Շիրակ

Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Երջանիկ Ղուբասարյան – «Լյունեբուրգ» (Գերմանիա)

Սերգեյ Կոչկանյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Վոլոդյա Սամսոնյան – ԲԿՄԱ

Արման Ղազարյան – ԲԿՄԱ

Էրիկ Փիլոյան – ԲԿՄԱ

Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան – ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ

Արսեն Գալստյան – ԲԿՄԱ

Տիգրան Այունց – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»

Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»

Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»

Մարտին Գրիգորյան – ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ

Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ

Կարեն Նալբանդյան – «Նորավանք»

Հարձակվողներ

Սերոժ Թիթիզյան – ԲԿՄԱ

Միսակ Հակոբյան – ԲԿՄԱ

Գրենիկ Պետրոսյան – ԲԿՄԱ

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ21 հավաքականը ԵՎՐՈ Մ21 մրցաշարի որակավորման խմբային փուլի շրջանակում սեպտեմբերի 2-ին Երևանում ուժերը կչափի Ֆարերյան կղզիների, իսկ սեպտեմբերի 7-ին՝ արտագնա խաղում Ուկրաինայի հավաքականի հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ