Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2027-ի ընտրական մրցաշարի E խմբի չորրորդ տուրում մրցակցի դաշտում 1-5 հաշվով պարտվեց Իտալիայի հասակակիցների թիմին։
Կրեմոնայում կայացած հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկավ «Ուրարտուի» հարձակվող Էդիկ Վարդանյանը։
26-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Գոռ Մատինյանը հետ մղեց «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Շեր Ն'Դուրի հարվածը 11-մետրանոցից։
Իտալացիները 12 միավորով երկրորդն են խմբում, Հայաստանը բոլոր խաղերում պարտվել է և վերջինն է` 6-րդը։
Եվրո-2027-ի ընտրական փուլ, չորրորդ տուր
E խումբ
Իտալիա Մ21 - Հայաստան Մ21` 5-1
Մատեո Դագասո, 59, Ֆրանչեսկո Կամարդա, 62, 72, Սեյդու Ֆին, 75, Ջեֆ Էխատոր, 90+1 - Էդիկ Վարդանյան, 78
Չիրացված 11-մետրանոց` Չեր Ն'Դուր, 26 (Իտալիա Մ21)
Հեռացում` Նիկոլո Ֆորտինի, 85 (Իտալիա Մ21)


