Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2027-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին:
38-րդ րոպեին Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմից հաշիվը բացեց Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նարեկ Հովհաննիսյանը: Երկրորդ խաղակեսում տանտերերից դուբլ գրանցեց հարձակվող Դիմիտար Տրայկովը:
Ընտրական 5-րդ խմբում Հայաստանի Մ21 հավաքականը երեք խաղից հետո միավոր չունի և վերջին` 6-րդ տեղում է: Հյուսիսմակեդոնացիները երեք միավորով 3-5-րդ տեղերն են բաժանում Շվեդիայի ու Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականների հետ:
Հայաստանի Մ21 հավաքականը հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի Իտալիայի թիմին:
Եվրո-2027-ի ընտրական փուլ
Հյուսիսային Մակեդոնիա Մ21 - Հայաստան Մ21` 2-1
Դիմիտար Տրայկով, 54, 83 - Նարեկ Հովհաննիսյան, 38


