Եվրո-2027-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի Մ21 հավաքականը սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվել է Շվեդիայի հասակակիցների թիմին։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պարտվել է շրջափուլի բոլոր խաղերում, միավոր չի վաստակել ու E խմբում վերջին` 6-րդ տեղում է, Շվեդիան 9 միավորով չորրորդն է։
Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի 2026թ. մարտի 27-ին` հյուրընկալվելիս մրցելով Լեհաստանի Մ21 հավաքականի դեմ։
Եվրո-2027, որակավորման փուլ, 6-րդ տուր
E խումբ
Հայաստան Մ21 - Շվեդիա Մ21` 0-1
Մոմոդու Սոնկո, 23


