Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2027-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Ավանի ակադեմիայում ընդունել է Չեռնոգորիայի Մ21 թիմին և պարտվել 1-2 հաշվով:
Հայաստանի երիտասարդական հավաքականից 36-րդ րոպեին հաշիվը 1-1 է դարձրել Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Վյաչեսլավ Աֆյանը: Չեռնոգորցիները հաղթական գոլը խփել են երկրորդ խաղակեսում:
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած հավաքականը 5 անընդմեջ պարտությունից հետո միավոր չունի և E խմբում վերջին` 6-րդ տեղում է: Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականը 9 միավորով երրորդն է:
Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 18-ին կընդունի Շվեդիային:
Եվրո-2027-ի ընտրական փուլ
E խումբ
Հայաստան Մ21 - Չեռնոգորիա Մ21` 1-2
Վյաչեսլավ Աֆյան, 36 - Վլադիմիր Պերիշիչ, 25 (11մ), Բալշա Մռվայլևիչ, 55


