Logo

Եվրո-2027. Հայաստանի Մ21 հավաքականի մրցակիցները

13:32 / 06.02.2025Ֆուտբոլ
null

Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլում Հայաստանի Մ21 հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ ուժերը կչափի Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Չեռնոգորիայի հասակակիցների հետ, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը

Եվրո-2027-ի ընտրական փուլի հանդիպումները կկայանան 2025 թվականի մարտից մինչև 2026 թվականի հոկտեմբերը: 

Խմբերի 9 հաղթողներն ու երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականներից լավագույն արդյունք ունեցողը կնվաճեն եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած մյուս 8 թիմերը կմասնակցեն անցումային փլեյ-օֆֆի:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կկայանա Ալբանիայում ու Սերբիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ