Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը Եվրո-2026-ի ընտրական փուլի երկրորդ տուրում 0-4 հաշվով պարտվեց Նորվեգիայի թիմին:
Միշա Ջորկաեֆի գլխավորած հավաքականն առաջին տուրում էլ 0-7 հաշվով զիջել էր Գերմանիայի Մ19 թիմին: Նորվեգացիները տարան երկրորդ անընդմեջ հաղթանակը:
Հայաստանի Մ19 հավաքականը վերջին տուրում հոկտեմբերի 14-ին կմրցի Կոսովոյի թիմի դեմ:
Եվրոպայի Մ19 առաջնություն, որակավորման առաջին փուլ, երկրորդ տուր
12-րդ խումբ
Նորվեգիա Մ19 - Հայաստան Մ19` 4-0
Օսկար Սփայթեն-Նայսեթեր, 42, Լիամ Վեսթ, 69, Սին Նիլսեն-Մոդեբե, 82 (11մ), Մարկուս Ուոհլեր, 84

