Logo

Եվրո-2026. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ և գլխավորեց աղյուսակը

18:40 / 01.02.2025Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի երրորդ տուրում Ավանի ակադեմիայում ընդունեց Ալբանիայի թիմին և հաղթեց 4-0 հաշվով:

Դուբլ գրանցեց Դենիս Նևեդրովը, մեկական գոլ էլ խփեցին Արսեն Պետրոսովը և Վլադիմիր Սանոսյանը:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 7 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Այս պահին խմբի մյուս խաղում չորս միավոր ունեցող Ղազախստանի հավաքականը հյուրընկալվել է Դանիայի թիմին, և հաշիվը չի բացվել:

Հայաստանի հավաքականը փետրվարի 5-ին Տիրանայում կհյուրընկալվի Ալբանիայի թիմին:

Հայաստան - Ալբանիա խաղը ցուցադրվում էր Fast Sports-ի ուղիղ եթերում։

Խաղի տեսագրությունը՝

Խաղի տեսությունը՝

Ֆոտո` ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա