Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց պայքարը ՈւԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 6-րդ խմբի առաջին տուրում Ավանի ակադեմիայում ընդունեց Դանիայի հավաքականին և կամային հաղթանակ տարավ 4-3 հաշվով:
Առաջին 10 րոպեներից հետո Դանիան հաղթում էր 2-0 հաշվով, սակայն նախ` առաջին խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականը հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդի մեկնարկում ևս երկու գոլ խփեց: Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ դարձան Ռաֆիկ Մելիքյանը, Արսեն Պետրոսովը, Դանիս Նեվեդրովը և Միհրան Դերմենջյանը:
Այս խմբի մյուս խաղում դեկտեմբերի 13-ին Ղազախստանը հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է Ալբանիային:
Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 18-ին կհյուրընկալվի Ղազախստանին:
Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլ
6-րդ խումբ, առաջին տուր
Հայաստան - Դանիա` 4-3
Ռաֆիկ Մելիքյան, 13, Արսեն Պետրոսով, 16, Դենիս Նեվեդրով, 21, Միհրան Դերմենջյան, 23 - Ուիլյամ Գենթժորն, 3, Մոհամեդ Յուսեֆ, 10, Միկել Հանսեն, 28