Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի չորրորդ տուրում հյուրընկալվեց Ալբանիայի թիմին ու հաղթեց 5-1 հաշվով:
Դենիս Նևեդրովը ձևակերպեց հեթ-տրիկ, մեկական գոլ էլ խփեցին են Նիկիտա Խրոմիխն ու Արթուր Մելքոնյանը:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 10 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբի մյուս խաղում Ղազախստանի հավաքականը 7-3 հաշվով հաղթել է Դանիայի թիմին և 2-րդն է աղյուսակում:
Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը մարտի 8-ին հյուր կգնա դանիացիներին, իսկ վերջին՝ 6-րդ տուրում մարտի 12-ին կընդունի Ղազախստանի ազգային թիմին:
Խաղի տեսագրությունը՝
Ֆոտո` ՀՖՖ