Logo

Եվրո-2026. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը՝ խմբի առաջատար

22:20 / 01.02.2025Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի երրորդ տուրում Ավանի ակադեմիայում Ալբանիային 4-0 հաշվով հաղթելուց հետո 6-րդ խմբի առաջատարն է:

Այս տուրում Ղազախստանի հավաքականը հյուրընկալվելիս անսպասելիորեն 2-3 հաշվով պարտվել է Դանիային:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 7 միավոր ունի, Ղազախստանի հավաքականը` չորս, Ալբանիայի ու Դանիայի թիմերը` երեքական:

Հիշեցնենք, որ առաջին տեղը գրաված հավաքականները միանգամից կնվաճեն Եվրո-2026-ի ուղեգիր: Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան անցումային փլեյ-օֆֆում:

Հայաստանի հավաքականը փետրվարի 5-ին Տիրանայում կհյուրընկալվի Ալբանիայի թիմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա