Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 1-ից հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին երկու հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին, իսկ չորս օր անց Երևանում կընդունի Ղազախստանի թիմին:
Հայաստանի հավաքականի հայտացուցակը
Դարպասապահներ
Ալբերտ Աղաջանով - ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ»
Արթուր Մկրտչյան – «Երևան»
Խաղացողներ
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)
Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)
Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան)
Միքայել Ղանդիլյան – «Իր-Աերո» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Կարեն Խատուև – «Երևան»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակից և մեկ ոչ-ոքիից հետո 10 միավորով միանձնյա գլխավորում է ընտրական 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Անկախ վերջին տուրերի արդյունքներից Հայաստանի հավաքականն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր։ Ավելին, առաջին տեղը պահպանելու դեպքում Նազարեթյանի թիմը միանգամից կնվաճի Եվրոպայի առաջնության ուղեգիր:
Երկու հանդիպումներն էլ կցուցադրվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:


