Logo

Եվրո-2025․ Կանանց Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

14:03 / 05.04.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականն ապրիլի 5-ին սկսում է պայքարը 2025թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլում, որի առաջին տուրում մրցակիցը Ռումինիան է։ Հայտնի է Արտակ Ադամյանի գլխավորած թիմի մեկնարկային կազմը։

Հայաստան․ Ալինա Պողոսյան («Կռիլյա Սովետով», Ռուսաստան), Միլանա Վարդանյան («Կրասնոդար», Ռուսաստան), Լիանա Ղազարյան («Ռոստով», Ռուսաստան), Սավաննա Թեյլոր (առանց ակումբի), Անի Ղուկասյան («Փյունիկ աղջիկներ»), Կլաուդիա Չոլակյան («Նորդերն Թայգերս», Ավստրալիա), Լարա Կազանչյան («Քրեյթոն», Կանադա), Աննա Դալլաքյան («Ռոստով»), Վերոնիկա Ասատրյան («Արարատ Տալին», Էստոնիա), Մարալ Արթին («Մալագա Սիթի», Իսպանիա), Օքսաննա Պիզլովա («Ռուբին», Ռուսաստան)։

Հայաստան – Ռումինիա հանդիպումը կկայանա Արմավիրի քաղաքային մարզադաշտում, կմեկնարկի ժամը 15:00-ին ու կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։ Եվրո-2025-ի որակավորման փուլի C լիգայի չորրորդ խմբում ընդգրկված են նաև Բուլղարիայի և Ղազախստանի հավաքականները։ Ապրիլի 9-ին հայ ֆուտբոլիստուհիներն արտագնա հանդիպում են անցկացնելու Բուլղարիայի հավաքականի դեմ։

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ