Logo

Եվրո-2025. Կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակը

18:52 / 31.05.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ տարավ երկու անընդմեջ հաղթանակ։

Եվրո-2025-ի որակավորման փուլի C լիգայի 4-րդ խմբի երրորդ տուրում հայ ֆուտբոլիստուհիները սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթեցին Ղազախստանի հավաքականին։ Արմավիրում կայացած խաղում դաշտի տերերից գոլի հեղինակ դարձան ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Աննա Դալլաքյանը և իսպանական «Մալագա Սիթիի» խաղացող Մարալ Արթինը։

Նախորդ տուրում Արտակ Ադամյանի գլխավորած թիմը 3-2 հաշվով հաղթել էր Բուլղարիայի հավաքականին՝ 13 տարվա ընդմիջումից հետո տանելով առաջին հաղթանակը պաշտոնական խաղում։

Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր և հավասարվեց խմբի առաջատար Ռումինիային, որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ Բուլղարիան ունի 3 միավոր, իսկ հետնապահ Ղազախստանը կրեց երրորդ պարտությունը:

Հայ ֆուտբոլիստուհիները հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունիսի 4-ին և կհյուրընկալվեն Ղազախստանի հավաքականին։

Եվրո-2025, որակավորման փուլ, C լիգա, 4-րդ խումբ, երրորդ տուր

Հայաստան – Ղազախստան՝ 2-1

Աննա Դալլաքյան, 13, Մարալ Արթին, 49 (11մ) – Կամիլա Կուլմագամբետովա, 70

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ