2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի չորրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Շվեյցարիայի հետ՝ վաստակելով իր առաջին միավորը։
Հիշեցնենք, որ նախորդ երեք տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտություններ էր կրել Ալբանիայից (1-2), Չեռնոգորիայից (0-1) և Ռումինիայից (0-2)։ Ընտրական E խմբում ընդգրկված է նաև Ֆինլանդիայի Մ21 հավաքականը։
Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 17-ին՝ անցկացնելով պատասխան խաղը Շվեյցարիայի Մ21 հավաքականի հետ:
Եվրո-2025, որակավորման փուլ
E խումբ, չորրորդ տուր
Հայաստան (Մ21) – Շվեյցարիա (Մ21)՝ 0-0