Logo

Եվրո-2025․ Հայաստանի երիտասարդական հավաքականը տնային պարտություն կրեց

21:07 / 08.09.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտությամբ մեկնարկեց 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլում։

Առաջին տուրում Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմն Աբովյանի քաղաքային ստադիոնում ընդունեց Ալբանիայի Մ21 հավաքականին ու պարտվեց 1-2 հաշվով։ Հյուրերը երկու գոլ խփեցին առաջին խաղակեսում, իսկ դաշտի տերերը կարողացան պատասխանել միայն խաղի վերջնամասում։ 86-րդ րոպեին հաշիվը կրճատեց Երևանի «Ուրարտուի» նորեկ Գևորգ Տարախչյանը։

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 12-ին՝ ընդունելով Չեռնոգորիային։ E խմբում ընդգրկված են նաև Շվեյցարիայի, Ֆինլանդիայի ու Ռումինիայի Մ21 հավաքականները։

Եվրո-2025, ընտրական փուլ

E խումբ, առաջին տուր

Հայաստան (Մ21) – Ալբանիա (Մ21)՝ 1-2

Գևորգ Տարախչյան, 86 – Ստիվեն Շպենդի, 28, Արլինգ Ռեքսեպի, 37

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա