Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման մրցաշարում հյուրընկալվելիս զիջեց Ֆինլանդիայի Մ21 հավաքականին:
Հանդիպումը կայացավ Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում: Տանտերերն առավելության հասան 6-0 հաշվով:
Հայաստանի Մ21 հավաքականը պարտվել է անցկացրած վեց խաղերից հինգում և մեկ միավորով եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը: Միակ ոչ-ոքին գրանցվել է Շվեյցարիայի Մ21 հավաքականի դեմ Երևանում կայացած խաղում:
Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլ
Ֆինլանդիա Մ21 - Հայաստան Մ21` 6-0
Օտսո Լիմատա, 25, Տոպի Կեսկիեն, 34, 53, Յուհո Տալվիտիե, 55, Կայ Մերիլուոտո, 75, Մատի Պելտոլա, 77