Logo

Եվրո-2025․ Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմը

20:35 / 13.10.2023Ֆուտբոլ
null

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմը Ռումինիայի թիմի դեմ 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի երրորդ տուրի խաղում։

Հայաստան․ Գոռ Մատինյան, Համլետ Մնացականյան, Էրիկ Սիմոնյան, Ավենտիս Ավենտիսյան, Սերգեյ Մուրադյան, Տիգրան Ավանեսյան, Էդգար Փիլոյան, Նարեկ Ալավերդյան, Կարեն Նալբանդյան, Դարոն Իսկենդերյան, Գևորգ Տարախչյան։

Բուխարեստում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։30-ին:

Հիշեցնենք, որ նախորդ երկու տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը տնային պարտություններ է կրել Ալբանիայից (1-2) ու Չեռնոգորիայից (0-1)։ Ընտրական E խմբում ընդգրկված են նաև Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի Մ21 հավաքականները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա