Logo

Եվրո-2025․ Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմը

18:20 / 08.09.2023Ֆուտբոլ
null

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմն Ալբանիայի թիմի դեմ 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի առաջին տուրի խաղում։

Հայաստան․ Գոռ Մատինյան, Համլետ Մնացականյան, Էրիկ Սիմոնյան, Սերգեյ Մուրադյան, Խարիտոն Այվազյան, Տիգրան Ավանեսյան, Էդգար Փիլոյան, Նարեկ Ալավերդյան, Դարոն Իսկենդերյան, Գևորգ Տարախչյան, Լևոն Վարդանյան։

Հանդիպումը կկայանա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում և կսկսվի ժամը 19:00-ին:

Այս խաղից 4 օր անց` սեպտեմբերի 12-ին, Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը կընդունի նաև Չեռնոգորիայի Մ21 հավաքականին։ Ընտրական E խմբում ընդգրկված են նաև Շվեյցարիայի, Ֆինլանդիայի ու Ռումինիայի Մ21 հավաքականները։

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա