Վրաստանի հավաքականի ուշագրավ ցուցանիշ է գրանցել Եվրո-2024-ի երրորդ տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ սենսացիոն հաղթանակից (2-0) հետո։
Վիլի Սանյոլի գլխավորած թիմն այդ խաղում գնդակին տիրել է խաղաժամանակի 28 տոկոսի ընթացքում։ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ դա գնդակի ամենաքիչ վերահսկումով հաղթական հանդիպումն էր, հաղորդում է Opta-ն։
Վրաստանի հավաքականը նաև կրկնել է իսլանդացիների ցուցանիշը՝ Եվրոպայի առաջնությունում նորամուտը նշելուց հետո փլեյ-օֆֆ դուրս գալով։ Իսլանդիայի հավաքականը նման հաջողության հասել էր Եվրո-2016-ում։
Հիշեցնենք, որ F խմբում վրացիները վաստակել էին 4 միավոր և փլեյ-օֆֆ դուրս եկել երրորդ տեղով։ 1/8 եզրափակիչում նրանք հունիսի 30-ին կմրցեն Իսպանիայի հավաքականի հետ։