Logo

Եվրո-2024. Վրաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը

22:25 / 08.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար: Ֆրանսիացի մասնագետը վերջնական հայտացուցակում ընդգրկել է 26 ֆուտբոլիստների:

Դարպասապահներ․ Գեորգի Մամարդաշվիլի («Վալենսիա»), Գեորգի Լորիա («Դինամո Թբիլիս»), Լուկա Գուգեշաշվիլի («Քարաբաղ»)։

Պաշտպաններ․ Սոլոմոն Կվերկվելիա («Ալ Օխդուդ»), Գուրամ Կաշիա («Սլովան»), Գեորգի Գվելեսիանի («Պերսեպոլիս»), Լաշա Դվալի («ԱՊՕԵԼ»), Լուկա Լոչոշվիլի («Կրեմոնեզե»), Օթար Կակաբաձե («Կրակով»), Գեորգի Գոչոլեիշվիլի («Շախտյոր»), Ջիմի Տաբիձե («Պանետոլիկոս»)։

Կիսապաշտպաններ. Օթար Կիտեիշվիլի («Շտուրմ»), Նիկա Կվեկվեսկիրի («Լեխ»), Գեորգի Չակվետաձե («Ուոթֆորդ»), Գեորգի Ցիտաիշվիլի («Դինամո Բաթումի»), Լեւան Շենգելիա («Պանետոլիկոս»), Սանդրո Ալտունաշվիլի («Վոլֆսբերգեր»), Գեորգի Կոչորաշվիլի («Լեւանտե»), Սաբա Լոբժանիձե («Ատլանտա Յունայթեդ»), Գաբրիել Սիգուա («Բազել»), Անզոր Մեկվաբիշվիլի («Կրայովա»):

Հարձակվողներ. Գեորգի Միկաուտաձե («Մեց»), Բուդու Զիվզիվաձե («Կարլսր:ուե»), Գեորգի Կվիլիտաիա («ԱՊՕԵԼ»), Զուրիկո Դավիթաշվիլի («Բորդո»), Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»)։

Առաջին անգամ Եվրո-ի ուղեգիր նվաճած վրացիներն ընդգրկված են F խմբում, որտեղ կմրցեն Պորտուգալիայի, Չեխիայի և Թուրքիայի հավաքականների դեմ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ