Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը ներկայացրել է հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար:
Դարպասապահներ․ Գեորգի Մամարդաշվիլի («Վալենսիա»), Գեորգի Լորիա («Դինամո Թբիլիս»), Լուկա Գուգեշաշվիլի («Քարաբաղ»)։
Պաշտպաններ․ Սոլոմոն Կվերկվելիա («Ալ Օխդուդ»), Գուրամ Կաշիա («Սլովան»), Գեորգի Գվելեսիանի («Պերսեպոլիս»), Լաշա Դվալի («ԱՊՕԵԼ»), Լուկա Լոխոշվիլի («Կրեմոնեզե»), Օթար Կակաբաձե («Կրակով»), Գեորգի Գոչոլեիշվիլի («Շախտյոր»), Ջիմի Տաբիձե («Պանետոլիկոս»)։
Կիսապաշտպաններ/հարձակվողներ. Օթար Կիտեիշվիլի («Շտուրմ»), Նիկա Կվեկվեսկիրի («Լեխ»), Գեորգի Չակվետաձե («Ուոթֆորդ»), Գեորգի Ցիտաիշվիլի («Դինամո Բաթումի»), Լեւան Շենգելիա («Պանետոլիկոս»), Սանդրո Ալտունաշվիլի («Վոլֆսբերգեր»), Գեորգի Կոչորաշվիլի («Լեւանտե»), Ջաբա Կանկավա («Սլովան»), Անզոր Մեկվաբիշվիլի («Կրայովա»), Գեորգի Միկաուտաձե («Մեց»), Բուդու Զիվզիվաձե («Կարլսրուե»), Գեորգի Կվիլիտաիա («ԱՊՕԵԼ»), Զուրիկո Դավիթաշվիլի («Բորդո»), Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»), Սաբա Լոբժանիձե («Ատլանտա Յունայթեդ»)։
Առաջին անգամ Եվրո-ի ուղեգիր նվաճած վրացիներն ընդգրկված են F խմբում, որտեղ կմրցեն Պորտուգալիայի, Չեխիայի և Թուրքիայի հավաքականների հետ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում:


