Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարում սեպտեմբերի 11-ին կայացան 6-րդ տուրի խաղերը D և J խմբերում։
D խմբում ընդգրկված Ուելսի հավաքականը Ռիգայում 2-0 հաշվով հաղթեց լատվիացիներին։ Խմբի մյուս խաղում Հայաստանի հավաքականը Երևանում 0-1 հաշվով պարտվել էր 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիային։
4 խաղ անցկացրած Խորվաթիայի հավաքականը 10 միավորով գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում և զրկվեց եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։
J խմբի առաջատար Պորտուգալիայի հավաքականն առանց Կրիշտիանու Ռոնալդուի սեփական խաղադաշտում 9 անպատասխան գնդակ ուղարկեց Լյուքսեմբուրգի դարպասը։ Պորտուգալացիները 6 խաղում տարել են 6 հաղթանակ ու 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Եվրո-2024, ընտրական փուլ, 6-րդ տուր
D խումբ
Լատվիա - Ուելս՝ 0-2 (տեսանյութ)
Աարոն Ռեմզի, 29 (11մ), Դևիդ Բրուքս, 49
Հայաստան - Խորվաթիա՝ 0-1 (տեսանյութ)
Անդրեյ Կրամարիչ, 13
J խումբ
Պորտուգալիա - Լյուքսեմբուրգ՝ 9-0 (տեսանյութ)
Գոնսալու Ինասիու, 12, 45+4, Գոնսալու Ռամուշ, 18, 34, Դիոգու Ժոտա, 57, 77, Ռիկարդու Օրտա, 67, Բրունու Ֆերնանդեշ, 83, Ժոաու Ֆելիքս, 88
Սլովակիա - Լիխտեյնշտայն՝ 3-0 (տեսանյութ)
Դավիդ Հանցկո, 1 Անդրեյ Դուդա, 6, Ռոբերտ Մակ, 6
Իսլանդիա - Բոսնիա և Հերցեգովինա՝ 1-0 (տեսանյութ)
Ալֆրեդ Ֆինբոգասոն, 90+1