Logo

Եվրո-2024. Ո՞ր հավաքականներն են նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր

14:14 / 18.10.2023Ֆուտբոլ
Եվրո-2024-ուղեգիր

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրից հետո 8 հավաքականներ ժամկետից շուտ նվաճել են եզրափակիչ փուլի ուղեգիր։

Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում տանտերերից բացի, իրենց մասնակցությունն ապահովել են Ֆրանսիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Շոտլանդիայի, Ավստրիայի և Թուրքիայի հավաքականները։

D խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը 6 խաղից հետո 7 միավորով չորրորդ տեղում է։ Խմբի առաջատար թուրքերն ունեն 16 միավոր, 2-3-րդ տեղերը բաժանող Խորվաթիան և Ուելսը՝ 10-ական, իսկ հետնապահ Լատվիան՝ 3։

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին՝ նախավերջին տուրում ընդունելով Ուելսին։ Այդ խաղից 3 օր անց Ալեքսանդր Պետրակովի թիմն ընտրական փուլը կավարտի ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի դեմ արտագնա խաղով։

Եվրո-2024

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ